Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր եռօրյա այցով ժամանել է Վաշինգտոն: Հաղորդվում է, որ ԱՄՆնախագահ Բարաք Օբամայի հետ նրա քննարկումները կվերաբերեն հիմնականում Աֆղանստանին:
BBC-ն գրում է, որ երկու երկրների ղեկավարներն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն, որ Աֆղանստանից հարկավոր է զորքերը հանել 2013 թվականին:
Օրակարգում նաև կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը և Սիրիայում բռնությունները:
Ղեկավարները նաև կայցելեն Օհայո` բասկետբոլի խաղ դիտելու:
Քեմերոնը, որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ, իր պաշտոնական առաջին այցն ԱՄՆ կատարել էր 2010 թվականին:










































