Ուկրաինայի խորհրդարանն այսօր կողմ է քվեարկել հանրային վայրերում, օրինակ՝ ռեստորաններում ու բարերում, ծխելն արգելելու որոշմանը։
Ինչպես գրում է Jerusalem Post-ը, օրենքի համաձայն՝ հաստատությունների տերերը, ովքեր թույլ կտան, որ իրենց պատկանող հանրային վայրերում մարդիկ ծխեն, կտուգանվեն 1250 դոլարի չափով: Բայց նրանք կարող են իրենց հաստատություններում ունենալ հատուկ տարածքներ, որտեղ ծխելը թույլատրելի կլինի:
Global Adult Tobacco–ի 2010 թ. հարցման տվյալների արդյունքում պարզվել է, որ ուկրաինացի մեծահասակների 29 տոկոսն օգտագործում է ծխախոտ:










































