Այսօր Մաշտոցի պուրակում մեկնարկված նստացույցը շարունակվելու է հերթափոխով: «Թռչկան» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հորդորում և խնդրում է բոլորին հնարավորության դեպքում գնալ Մաշտոցի այգի շուրջօրյա նստացույց անցկացնող ակտիվիստներին փոխարինելու նպատակով:
«Գիշերը այգում անցկացնողները պետք է գնան տուն` մի փոքր տաքանալու ու հանգստանալու, կվերադառնան կեսգիշերի մոտակայքում: Խնդրում եմ բոլորին, մինչ այդ հերթապահել այգում, և նաև գիշերողներին փոխարինել վաղ առավոտյան ժամը 8-9-ը»,- նշում է ակտիվիստը:
Հիշեցնենք, որ այսօրվանից Մաշտոցի պուրակում մեկնարկել է 24-ժամյա նստացույցը: Պուրակի ակտիվսիտները պահանջում են ապամոնտաժել տեղադրված կրպակները:








































