ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնի ղեկավարությանը հանձնարարել է մանրամասնորեն ուսումնասիրել Կանդագրում տեղի ունեցած պատահարը, որտեղ ամերիկացի զինծառայողը գնդակահարել էր մի քանի խաղաղ աֆղան բնակիչների:
Ինպես տեղեկացնում է RIA Novosti-ն, Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդես գալով՝ ասել է. «Ես պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ հետաքննել պատահարը և պարզել բոլոր մեղավորներին: Այս պատահարի բոլոր մասնակիցները պետք է պատասխանատվություն կրեն»:
Նախագահի խոսքերով՝ ԱՄՆ-ում այս պատահարին շատ լրջորեն են վերաբերվել:
«Մեր համար դա նույնքան ծանր է, եթե պատահարի հետևանքով մահանային ամերիկացի քաղաքացիներ և ամերիկացի երեխաներ»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ զինվորական ղեկավարությունից պահանջելու է մեկնաբանել տեղի ունեցածը:
Օբաման նաև կրկին հաստատել է, որ ԱՄՆ–ը նախատեսում է իր զորքերն Աֆղանստանից դուրս բերել 2014 թ. վերջերին:









































