Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Կադաստրը շարունակում է վնասել Գյումրեցի անօթևան ընտանիքներին. «Շիրակ կենտրոն» (տեսանյութ)

Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ–ն այսօր տարածել է հաղորդագրություն։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Գյումրիում ընթացող բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու նպատակով երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներից պահանջվող բազմաթիվ փաստաթղթերից մեկն էլ պետկադաստրի կողմից տրվող սեփականության մասին տեղեկանքն է:

Մենք մեր նախորդ մի քանի հաղորդագրություններում. «Թե ինչպես է պետկադաստրը բնակարաններ «շնորհում», «Պետկադաստրը շարունակում է վնասել» ներկայացրել էինք, թե պետկադաստրի կողմից տրամադրվող, երբեմն կիսատ-պռատ և անհիմն տեղեկություններ պարունակող, տեղեկանքների պատճառով ինչպիսի քաշքշուկների մեջ են հայտնվում հարյուրավոր անօթևան ընտանիքներ….

ՀՀ անշարժ գույքի կադաստրի այս կամ այն ստորաբաժանման կողմից 100-ավոր անօթևան ընտանիքների սեփականության մասին տրվում են այնպիսի տեղեկանքներ, որոնց համաձայն 23 տարի խոնավ և շարքից դուրս եկած տնակներում պատսպարված ընտանիքներն Երևանում, կամ Հանրապետության մեկ այլ քաղաքում ունեն 2, 3 և նույնիսկ 4 բնակարան կամ առանձնատուն: Եվ, որպեսզի տվյալ անօթևան ընտանիքը կարողանա մասնակցել բնակբաշխման գործընթացին պետք է երբեմն էլ անձամբ հերքի պետկադաստրի կողմից իրենց վերագրած սեփականություն ունենալու փաստը, ինչը երբեմն գրեթե անհնար է: Օրինակ` Գյումրու ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանի` 232/349 տնակի բնակիչ Հարություն Հարությունյանը հայտնվել է ճիշտ այդպիսի անելանելի վիճակում:

Պետկադաստրի կողմից բնակբաշխման հանձնաժողովին տրված տեղեկանքի համաձայն 6 անձից բաղկացած այս սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքին է պատկանում Գյումրու Իսահակյան 32 բնակելի տունը և մի բան էլ ավելին` Նար-Դոսի փողոցում հսկա մի հողամաս: 74-ամյա Հարություն Հարությունյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ առավոտից մինչև ուշ երեկո թակում է Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, պետկադաստրի պաշտոնյաների դռները և փորձում է ապացուցել, որ իրենց ընտանիքը իր խոսքերով ասած. «Ոչ թե տուն, այլ նույնիսկ սեփական կատու չունի» և ապրում է ընդամենը սոցիալական նպաստով և թոշակով:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս փորձեցինք օգնել նաև այս անօթևան ընտանիքին պետկադաստրի կողմից տրված կեղծ տեղեկությունները հերքելու մասին փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով: Ամբողջ մի օր Գյումրու քաղաքի կենտրոնական մասում գտնվող Իսահակյան փողոցը վար ու վեր անելուց և բոլոր բնակարանները հարց ու փորձ անելուց հետո որոշեցինք այդ թաղամասում տեղակայված նախընտրական շտաբներից մեկում տեղեկանալ այդ «չարաբաստիկ»` Իսահակյան 32 տան գտնվելու վայրի մասին: Եվ պարզվեց ի՞նչ… Գյումրիում առհասարակ այդպիսի հասցեով տուն գոյություն չունի, նույնը մեզ պատասխանեցին Գյումրու ոստիկանության անձնագրային բաժնից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում