Մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքից (ընդգրկում է Թալին քաղաքն ու իր հարակից գյուղերը) պատգամավոր ընտրված ԱԺ ՀՀԿ պատգամավոր, «Մաքս-Գրուպ» կոնցեռնի նախագահ Խաչիկ Մանուկյանը, որ ավելի վաղ հայտնել էր այս խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը կրկին առաջադրելու մասին, ստիպված կլինի ընտրապայքարի դուրս գալ առանց Հանրապետական կուսակցության աջակցության:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն որոշել է սատարել նույն ընտրատարածքում առաջադրվող Թալինի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին:










































