Նվազագույնը 5 զինյալ է սպանվել Պակիստանի Հյուսիսային Վազիրստան նահանգում, Աֆղանստանի սահմանին մոտ, հավանաբար՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի կողմից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պակիստանի հատուկ ծառայությունները հաղորդում են, որ ավիահարվածների նպատակը եղել է ավտոմեքենան, որով տեղաշարժվել են գրոհայինները:
Անօդաչու թռչող սարքը ավտոմեքենայի վրա է գցել երկու արկ:
ԱՄՆ-ը Հյուսիսային Վազիրստանը համարում է «Թալիբան» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական շարժումների հենակետ:











































