Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

«Ժամանակը», «ՀԺ»-ը, «Հետքը» ունեն Եվրադատարանում հաղթելու մեծ հավանականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

– «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը շատ ակտիվորեն հետևում է ԶԼՄ-ների դեմ ներկայացված դատական հայցերին, դրանց ընթացքին, կայացված դատական ակտերին: Կարծում եմ` ամփոփած կլինեք այդ տվյալները և կունենաք ԶԼՄ-ների դեմ նախորդ տարի ծավալված անհանդուրժողականության ընդհանուր պատկերը:

– Անհանդուրժողականությունն, իրոք, ակնհայտ է և դրսևորվում է հատկապես այն դեպքերում, երբ մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, շատ դեպքերում տեղյակ քննադատական խոսքի նկատմամբ առավել մեծ հանդուրժողականություն դրսևորելու մասին սկզբունքին, ուղղակիորեն դիմում են դատարան` շատ դեպքերում չսպառելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված` հերքում պահանջելու իրենց իրավունքը: Մինչդեռ, խոսքի ազատության իրավունքը, լինելով ժողովրդավարական հասարակությունում անկյունաքարային իրավունք, կարող է սահմանափակվել միայն, եթե այդ սահմանափակումն «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Դատարաններն անտեսում են այս կարևորագույն հարցը և այս միջոցը չսպառելը մեկնաբանում որպես անձի կողմից իր արդար դատաքննության իրավունքի իրականացում: Այս անհրաժեշտության հարցը չեն դիտարկում նաև ՀՀ զինդատախազը կամ ՀՀ արդարադատության նախարարը, երբ նրանք հայտարարում են, որ լրագրողները պարտավոր են ցուցմունք տալ և որոշ դեպքերում բացահայտել իրենց աղբյուրները: Այս անհրաժեշտությունը դարձյալ չի դիտարկում ՀՀ կառավարությունը, երբ շրջանառության մեջ է դրվում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ «Արտակարգ դրության մասին» օրենքին հակասող հրապարակման դեպքում ԶԼՄ-ները կարող են տուգանվել սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

– Լուսինե, եթե ունեցած օրինակների վրա գնահատենք իրավիճակը զրպարտության և վիրավորանքի մասին օրենքի ապաքրեականացումից հետո, ապա որքանո՞վ են ԶԼՄ-ները, հանրային գործիչները և դատավորները պատրաստ խաղի նոր կանոններին:

– Հանրային գործիչներն առաջինն էին պատրաստ, որովհետև առանց վարանելու ընդառաջ գնացին նոր օրենքով իրենց ընձեռված հնարավորությանը: Եթե խորանանք անվանարկման իրավունքի առաջացման պատմության մեջ, ապա կտեսնենք, որ այն մշտապես ծառայել է հանրային գործիչների շահերին` թույլ տալով նրանց անկաշկանդ լռեցնելու իրենց հասցեին հնչած սուր քննադատությունը: Դատավորները` հանրային գործիչների մեկ այլ դաս, սկզբնապես պաշտպանել են հանրային գործիչների շահերը` մշակելով այդ գործերում ներգրավված պատասխանողների համար խիստ անբարենպաստ պայմաններ, օրինակ` նրանց վրա դնելով ապացուցման պարտականությունը: Եվրոպայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է եղել այն եզակի կառույցը, որն արժևորել է խոսքի ազատությունը` սահմանելով մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք պարտադիր են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների դատարանների համար: Ցավոք, մեր դատարանները լավատեղյակ չեն այդ սկզբունքներին: Այդ իսկ պատճառով, 2010-2011թթ. նրանց կայացրած դատական ակտերը աչքի էին ընկնում բացառիկ անիրազեկությամբ, ինչի պատճառով որոշ ԶԼՄ-ների դեմ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու դեպքում խիստ մեծ է հավանականությունը, որ դատարանը ճանաչի նրանց խոսքի ազատության իրավունքի խախտումը: Այդ գործերի թվին են պատկանում, մասնավորապես, «Հետքի», «Հայկական ժամանակի» և «Ժամանակի» դեմ գործերը: Լրագրողները նույնպես պատրաստ չէին, քանի որ բավական լուրջ թերացումներ ունեին լրագրողական էթիկայի ոլորտում: Որպես օրինակ կարելի է նշել նրանց կողմից մեկնաբանություններ չհայցելու կամ հայցելու դեպքում մերժում ստանալն իրենց հրապարակման մեջ չֆիքսելու պրակտիկան: Առհասարակ` նոր օրենքի առաջացրած մի շարք խնդիրներից կարելի էր խուսափել, եթե նախքան օրենսդրական փոփոխությունների ընդունումը կողմերը` դատավորները, լրագրողները և փաստաբանները, վերապատրաստում անցնեին այս կարևոր սկզբունքների ոլորտում: Եթե նպատակն, իրոք, լրագրողական չափանիշները բարձրացնելն էր, այլ ոչ` խոսքի ազատության անհարկի սահմանափակումները, ապա սա պետք է լիներ ճիշտ հերթականությունը:

– Մայիսին կայանալիք խորհրդարանի ընտրությունների շեմին լուրջ փորձություններ են սպասվում լրագրողներին, հանրային գործիչներին: Կարևոր ի՞նչ սկզբունքներ պետք է հաշվի առնեն կողմերը` դատական անիմաստ քաշքշուկների մեջ չներքաշվելու համար:

– Այո՛, խորհրդարանի ընտրությունները, իրոք, լուրջ փորձություն կլինեն լրատվամիջոցների և լրագրողների համար, բայց, կարծում եմ, որ վերջին երկու տարիների ընթացքում թե՛ լրատվամիջոցները և թե՛ հասարակական գործիչները որոշ հետևություններ արեցին այս բոլոր դատական գործընթացներից: Հանրային գործիչները թերևս հասկացան, որ լրատվամիջոցին դատի տալն իրենց համար վատ PR է, որովհետև չլինելով անբիծ ու անարատ, իրենք կանգնում են այն լուրջ վտանգի առջև, որ լրատվամիջոցները կփորփրեն ու կգտնեն իրենց մութ անցյալի մի շարք անցանկալի մանրամասներ: Արդյունքում՝ 200.000 ՀՀ դրամից սկսվող ու 3.000.000 ՀՀ դրամի հասնող փոխհատուցումը շատ ավելի փոքր ձեռքբերում է, համեմատած իրենց է՛լ ավելի արատավորված հեղինակության հետ, հատկապես այն պարագայում, որ հանրային գործիչների, այդ թվում` և դատավորների հանդեպ հանրության վստահության աստիճանը շատ ավելի ցածր է, քան ԶԼՄ-ների հանդեպ: Լրատվամիջոցներն էլ, իրենց հերթին, պետք է ավելի պատասխանատու կերպով վերաբերվեն հանրության շրջանում տեղեկություններ և գաղափարներ տարածելու` իրենց պարտականությանը` փորձելով ստուգել իրենց հասած տեղեկությունները արժանահավատ աղբյուրներից և փորձելով ստանալ մեկնաբանություններ, իսկ չստանալու դեպքում նշել այդ մասին իրենց հրապարակումներում:

– «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը լրատվամիջոցների հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայում` կոնկրետ ընտրությունների առնչությամբ և ընդհանրապես:

– Ապրիլի 2-3-ին մենք նախատեսում ենք անցկացնել մի սեմինար-քննարկում, որի ընթացքում մեր կազմակերպության անդամները լրատվամիջոցներին կվերապատրաստեն ընտրական իրավունքի ոլորտում: Հրավիրելու ենք նաև բրիտանական «Դաութի Սթրիթ Չեմբերս» մարդու իրավունքների ամենամեծ փաստաբանական ընկերության անդամ, թագուհու խորհրդական Գևին Միլերին, որը կխոսի արտահայտվելու ազատության իրավունքի ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարևորագույն սկզբունքների մասին: Այնուհետև նախընտրական քարոզչության, քվեարկության օրը և հետընտրական ժամանակահատվածում նախատեսում ենք իրականացնել լրատվամիջոցների և լրագրողների դատական պաշտպանություն, եթե նրանց դեմ քաղաքացիական կամ քրեական գործեր հարուցվեն: Ծրագրի մասին շուտով ավելի մանրամասն տեղեկատվություն կտարածենք` տեղադրելով այն նաև մեր կայքում (www.ela.am). Հուսով ենք` կկարողանանք այդպիսով օժանդակել լրագրողներին հանրությանը տեղեկացնելու` իրենց պարտականությունն իրականացնելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում