Մաշտոցի պուրակում վրան տեղադրելիս ակտիվիստները հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է բնապահպանական ակտիվիստներից մեկը:
Նա նշում է. «Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը: Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմիների թույլտվությունը. էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին, որ չդիպչեն: Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական մենք չենք պատրաստվում ընկրկել»:
Ակտիվիստը բոլորին հորդորում է միանալ Մաշտոցի պուրակի ակցիային:






































