«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ընդունել է Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պեդրեյգ Մերֆիին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի շարք այժմեական միջազգային հարցեր: Դրանց թվում ընդգրկվել են նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակը և տարածաշրջանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությունը:









































