Գեղարքունիքի մարզում, այսօր` մարտի 13-ին, ժամը 12.30-ին Ներքին Գետաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ մարտի 12-ի լույս 13-ի գիշերը ուժեղ քամու հետևանքով վնասվել են գյուղի բնակիչներ Լ. Արշակյանի և Գ. Կյուրեղյանի տների տանիքների կառուցատարրերը, ընդհանուր` 186 քմ մակերեսով:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Գ. Փինաքյանին պատկանող տան ձեղնահարկից պոկվել է պատը` ընկնելով և վնասելով 15 գմ գազի խողովակը և հաշվիչը: Գյուղապետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափը ճշտելու նպատակով:











































