Տվորի մարզում Ка-52 ընթացիկ ուսումնական թռիչք կատարող ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 օդաչու. մեկը մահացել է հենց տեղում, իսկ մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ անձնակազմի հետ կապը կորել է երկուշաբթի գիշերը:
Ուղղաթիռի որոնման աշխատանքներն վերսկսվել են այսօր առավոտյան, այն հայտնաբերվել է Տարժոկ օդանավակայանից 10 կմ հեռավորության վրա:
Վթարի պատճառները հետաքննելու համար դեպքի վայր է ժամանել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը,- հաղորդում է ВВС-ն:









































