Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ թռչունների պատճառով ավելի քան 15 ժամով հետաձգվել է «Թբիլիսի-Կիև» չվերթը: «ԱերոՍվիթ» ընկերության այդ չվերթը, երեկվա փոխարեն, իրականացվել է միայն այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ին:
Նշվում է, որ երեկ Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարելիս Կիևից ժամանած ինքնաթիռի շարժիչների մեջ են հայտնվել թռչուններ: Հակառակ ուղղությամբ չվերթն իրականացվել է ինքնաթիռի միայն լիակատար ստուգումից հետո։








































