Ըստ Asahi թերթի անցկացրած հարցումների՝ ճապոնացիների մեծ մասը դեմ է ատոմակայանների վերաբացմանը, որոնք առայժմ չեն գործում վերանորոգման պատճառով: The Jerusalem Post-ը տեղեկացնում է, որ սա արտացոլում է բնակչության անվստահությունը ատոմային էներգիայի նկատմամբ՝ 2011 թվականի հայտնի աղետից հետո:
Հաղորդվում է, որ կառավարությունը ցանկանում է վերսկսել որոշ ատոմակայանների աշխատանքը` էլեկտրականության հետ կապված խնդիր չունենալու նպատակով:
Առևտրի նախարար Յուկիո Էդանոն հաղորդել է, որ մինչև ամառ Ճապոնիայում ոչ մի ատոմային ռեակտոր չի գործի, որը կհանգեցնի նրան, որ երկրի էլեկտրաէներգիան 10 տոկոսով կպակասի:








































