«Որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարը այդ կուսակցությանն անդամակցելու հայտարարություն կանեն նաև Աժ նախկին նախագահ և ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
Վերջին երկուսի հետ երեկ կապվել հնարավոր չի եղել:
«Վ. Վարդապետյանը գտնվում է արտերկրում: Իսկ Տ. Թորոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս լուրը: Ընդամենն ասել Է, թե «ասեկոսեները չի մեկնաբանում»: Մեր տեղեկություններով, սակայն, ԲՀԿ ցուցակում չի լինելու «7 օր» կայքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը»:









































