Սիրիայի ընդդիամդիր Ազգային խորհրդի ներկայացուցիչ Ջորջ Սաբրան մարտի 12-ին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արաբական և արևմտյան երկրները պետք է միջամտեն Սիրիայի ներքին գործերին: Ընդդիմադիրը համոզմունք է հայտնել, որ միայն այս դեպքում հնարավոր կլինի Սիրիայում ստեղծել «հումանիտար միջանցքներ», անվտանգության գոտիներ և թռիչքների համար արգելված տարածքներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի դադարեցնել հակամարտության սրացումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ նույն օրը Թուրքիա է ժամանել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգա կազմակերպության հատուկ բանագնաց Քոֆի Անանը, որը նախորդ օրը հանդիպումներ էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ:
Սպասվում է, որ Անանը Թուրքիայում կհանդիի այդ երկրի վարչապետ Էրդողանի հետ: ՄԱԿ-ի նախկին պետքարտուղարը Թուրքիա է ժամանել Կատարից, ուր բանակցություններ է վարել երկրի իշխանությունների հետ:








































