«Սերժ Սարգսյանի ներկայացրած երկիրն այլ երկիր է, և ինքը երևի ճիշտ է ներկայացրել այդ երկիրը: Այն երկրում, որտեղ ես եմ ապրում, բոլորովին այլ իրավիճակ է, որի, նաև որպես հետևանք, պատճառներից մեկը արտագաղթն է»,- նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան «Առաջին լրատվական»-ի խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի պնդումը, թե տնտեսական քաղաքականությունը ձախողված չէ:
Նա նշեց, որ ճիշտ չի լինի մեկնաբանել Սերժ Սարգսյանի ելույթը, քանի որ իրենք տարբեր երկրների մասին են խոսում. «Իր ներկայացրած երկիրը բոլորովին այլ է, իմ ապրած երկիրը բոլորովին այլ է: Ուստի և ես չեմ տեսնում ներկա Հայաստանում, որտեղ ես ապրում եմ, նման բարվոք տնտեսական իրավիճակ: Ես էլ եմ «Հայլուր»–ի Հայաստանն ուզում իսկապես»:







































