Գերմանական «Շալկե»-ի տնօրեն Կլեմենս Տոնիսը Sky Sports-ին տված հարցազրույցում նշել է, որ ակումբն իսպանացի հարձակվող Ռաուլին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր:
«Մենք Ռաուլին մեկ տարվա պայամանագիր ենք առաջարկել: Այժմ սպասում ենք նրա պատասխանին: Հուսով ենք, որ վերջնական պատասխանը կտրվի մոտ օրերս»:
Goal.com-ի տեղեկացմամբ Ռաուլը ցանկանում է ստորագրել 2 տարվա պայմանագիր: Հարձակվողի` իր ներկայիս թիմի հետ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2012 թվականի հունիսին:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Բունդեսլիգայում անցկացրել է 24 խաղ և դարձել 11 գոլի հեղինակ:








































