Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն Իրան այցելության շրջանակներում հանդիպել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Այս մասին АПА-ին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխտնօրեն Թեյմուր Աբդուլաևը:
Հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների, տարածաշրջանում իրադրության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կողմերը նշել են, որ ԶԼՄ-ներում որոշ հրապարակումներ արհեստական լարվածություն են ստեղծում երկրների միջև, և պետք է աշխատել դրանք նվազեցնելու համար:









































