Պենտագոնի խոսնակն ասել է, որ Աֆղանստանում պատերազմի հիմնական ռազմավարությունը չի փոխվի՝ չնայած ամերիկացի զինծառայողի կողմից աֆղան քաղաքացիների զանգվածային սպանություններին: Խոսնակ Ջորջ Լիթլը սպանությունները համարել է դատապարտելի, բայց «մեկուսացված պատահար»:
Ինչպես գրում է Associated press-ը, Լիթլն այսօր լրագրողներին ասել է, որ բոլոր ապացույցները կան, որ սպանություններն իրականացվել են մեկ մարդու կողմից, ով գործել է «ինքն իրեն»` առանց որևէ մեկի հրամանի: Սակայն այլ մանրամասներ զինվորի մասին Լիթլը չի հաղորդել:
Լիթլն ասել է, որ ինքը չի կարող որևէ բացատրություն տալ, թե ինչու կամ ինչպես են տեղի ունեցել սպանությունները: Նա միայն ասել է, որ զինվորը կալանավորված է, և որ սա նրա առաջին այցելությունն է Աֆղանստան:








































