Իսպանական Marca թերթն իր ընթերցողների շրջանում անցկացրել է հարցում՝ ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով։
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ երկրպագուների մեծամասնությունն իր նախապատվությունը տալիս է Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակման առաջատար Լիոնել Մեսսիին։
Արգենտինացու օգտին քվեարկեց հարցվածների 50.2%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը, ով ստացավ ձայների 27.5%-ը։ Լավագույն եռյակը եզրափակեց Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիեգո Մարադոնան (10%), ում նախորդում են Պելեն (7%), Ալֆրեդո դի Ստեֆանոն (4%) և Յոհան Կրուիֆֆը (1.5%): Հարցմանը մասնակցեցին 87.000 երկրպագուներ։









































