Իսրայելի վարչապետն ասել է, որ իսրայելական բանակը պատրաստ է ընդլայնել գործողությունները, եթե պաղեստինցիները շարունակեն հրթիռներ արձակել Գազայից:
Associated Press-ը գրում է, որ Բենիամին Նեթանյահուն խոսել է այն ժամանակ, երբ բռնությունները Գազայի գրոհայինների և Իսրայելի միջև արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակվում են:
Նեթանյահուն այսօր ասել է, որ բանակը պատրաստ է ընդլայնել գործողությունները և շարունակելու է գործել, եթե դրա կարիքը զգացվի:
Հիշեցնենք, որ ներկայիս բռնությունների պատճառը Իսրայելի կողմից ուրբաթ օրն արձակված հրթիռն էր, որի հետևանքով մահացավ Գազայի գրոհային խմբի առաջնորդը:








































