Բաղդադում ոսկերչական խանութը թալանելիս զոհվել է 6 մարդ և վիրավորվել 10-ը:
Հանցագործությունը կատարվել է Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում՝ առևտրային աշխույժ թաղամասում, որը հիմնականում բնակեցված է շիիթներով:
Զոհվածների թվում են՝ վաճառողներ, ոսկերիչներ, ոստիկաններ և պատահական անցորդներ:
Բացի այդ, Радио Свобода-ի հաղորդմամբ, այսօր Բաղդադի հյուսիսում երկու այլ հարձակումների հետևանքով զոհվել են 5 ոստիկաններ:









































