Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Նախկին օդաչուների կենսաթոշակների գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձանց

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թվով 6 նախկին օդաչու կենսաթոշակառուի կենսաթոշակի հաշվարկման և վճարման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով նախաքննությունը:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ չարաշահումների, խախտումներ են հայտնաբերվել նաև նախկին օդաչուների կենսաթոշակների հաշվարկման և վճարման ընթացքում:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես, պարզվել է, որ 2009թ. օգոստոսից մինչև 2010թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ Է. Միրզոյանի կազմակերպմամբ և նախկին բորտ-ուղեկցորդուհի Կ. Խալաթյանի միջնորդությամբ նախկին օդաչուներ Ա. Հակոբյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Տ. Սիմոնյանը, Ս. Հովհաննիսյանը և Ծ. Ասատրյանը Կ. Խալաթյանին տվել են ընդհանուր 16.800 ԱՄՆ դոլար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Դավիթաշեն» տարածքային բաժնի նախկին պետ Ս. Հակոբյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ. Վարդանյանին որպես կաշառք փոխանցելու համար:

Միջնորդության համար իր և Է. Միրզոյանի բաժնեմասը վերցնելուց հետո Կ. Խալաթյանը զգալի և խոշոր չափի, ընդհանուր 7.600 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել է Ս. Հակոբյանին և Գ. Վարդանյանին՝ կենսաթոշակառուներ Ա. Հակոբյանի, Մ. Եֆրեմյանի, Ա. Թունյանի, Տ. Սիմոնյանի, Ս. Հովհաննիսյանի և Ծ. Ասատրյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում և հաշվարկ-կարգադրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, իրենց գործողություններով հիշյալ կենսաթոշակառուներին տարբեր ժամանակահատվածներում խաբեությամբ թռիչքային գրքույկներում թռիչքային ժամերի հավելագրումների եղանակով ավելի հաշվարկված ընդհանուր 7.855.650 դրամ խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարները ստանալուն և հափշտակելուն օժանդակելու դիմաց:

Նախաքննության ընթացքում օդաչու-կենսաթոշակառուների հափշտակած կենսաթոշակների գումարներն ամբողջությամբ վերականգնվել են:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-րդ մասի 3-րդ կետով, 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2-րդ մասով, 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-314-րդ հոդվածով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, Կ. Խալաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կենսաթոշակառուներ Մ. Եֆրեմյանին, Ա. Թունյանին, Ս. Հովհաննիսյանին, Տ. Սիմոնյանին և Ծ. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ մեկ այլ կենսաթոշակառու Ա. Աբրահամյանի մասով 2012թ. փետրվարի 21-ին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմաբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել:

Դավիթաշեն վարչական շրջանի «ՍՈՍ» համատիրության նախագահ Ժ. Ղուկասյանին և նույն համատիրության հաշվապահ Ա. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012թ. մայիսի 6-ին քրեական գործից անջատվել է մաս՝ ըստ մեղադրանքի Ս. Հակոբյանի, Գ. Վարդանյանի, Կ. Խալաթյանի, Մ. Եֆրեմյանի, Ա. Թունյանի, Ս. Հովհաննիսյանի, Տ. Սիմոնյանի, Ծ. Ասատրյանի, Ա. Աբրահամյանի, Ժ. Ղուկասյանի և Ա. Գևորգյանի, և ուղարկվել Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում