Thursday, 04 06 2026
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Պարգևատրվել են աղետներին դիմակայելու ծրագրին մասնակից դպրոցները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է շարունակել մոտ մեկ տարի առաջ սկսված համագործակցությունը «Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում» ծրագրի շրջանակում: Հիշյալ ծրագրի մասնակից 11 լավագույն դպրոցներին հանձնվել են մրցանակներ` պատվոգրեր և համակարգչային տեխնիկա:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններին` «Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում» ծրագրի համար և նշել, որ հիմնական նպատակը կրթական հաստատությունների` աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը նպաստելն ու դպրոցների պատրաստվածության մակարդակը բարձրացնելն է:

«Մենք պետք է շարունակենք համագործակցությունը, որպեսզի կարողանանք բարելավել գիտելիքներն աղենտներին պատրաստված դիմակայելու համար: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի «Դպրոցների աղետների և պատրաստվածության պլանի մշակում» ծրագրին մասնակցող դպրոցների թիվն ընդլայնվի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ այս ծրագիրը մեր երկրի համար առանձնակի կարևորություն ունի, քանի որ Հայաստանը սեյսմիկ առումով գտնվում է ռիսկային գոտում:

Մրցույթին Երևանից և մարզերից մասնակցել են 78 հանրակրթական դպրոցներ, որոնք մշակել և ներկայացրել են աղետներին դիմակայելու իրենց ծրագրերը: Նրանցից 11-ը խրախուսվել են` առաջին տեղը գրաված մասնակիցները ստացել են նոութբուքեր, երկրորդ տեղը` համակարգիչներ, իսկ երրորդ տեղը` տպիչներ:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կառավարության կողմից գույքագրվել են վթարային դպրոցական շենքերը, որոնք դպրոցաշինական առաջիկա ծրագրերում առաջնահերթություն կունենան:

Արտակարգ իրավիճակների նախարարը նշել է, որ Հայաստանում ստեղծվել է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որում ներառված են բոլոր կրթական հաստատությունները: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆիանա Գերչևան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը կարևորել են աղետների ռիսկերի կառավարման կրթությունը, նշելով, որ այն համաշխարհային մարտահարավեր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում