Եգիպտոսի հարավում անօրինական հնագիտական պեղումների ժամանակ զոհվել է 10 մարդ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, դեպքը տեղի է ունեցել Քեն մարզում Նագ-Համադի բնակավայրում:
Ոստիկանության տվյալներով՝ տեղի բնակիչներից մեկը որոշել է ինքնագլուխ պեղումներ կատարել սեփական տան տակ՝ այնտեղ հնագիտական հուշարձաններ գտնելու ակնկալիքով: Նա պեղումներին ներգրավել է իր ընտանիքի 11 անդամներին:
Նրանք հողը փորել են մինչև 150 մետր խորությամբ: Սակայն պեղումների անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով հողը փլվել է մարդկանց վրա:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Նրանց աշխատանքները բարդացնում է այն հանգամանքը, որ տունը նույպես փլվել է: Փլատակների տակից դուրս են բերվել երկու վիրավորներ և մի քանի դիակներ:
Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Լուքսորի հնագիտական արժեքների բաժնի ղեկավար Մանսուր Բորեյքը հայտարարել է, որ իշխանությունները դեռ շատ բան ունեն անելու՝ արագ հարստանալու նման մեթոդներին վերջ տալու համար:








































