Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնականան ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ փոխնախագահը նշել է, որ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, այս տարիների ընթացքում բավական օրենսդրական աշխատանք կատարել է, սակայն դեռ անելիքները շատ են և պատրաստ է մեկ անգամ ևս քաղաքացիների վստահությունը ստանալու դեպքում շարունակել աշխատանքը օրենսդիր մարմնում:









































