Լոնդոնի Գերագույն դատարանը քննարկում է 58-ամյա Թոնի Նիկլինսոնի հայցը՝ բժշկին, որը թույլ է տվել վերջ տալ իր կյանքին՝ իր իսկ խնդրանքով, չմեղադրել սպանության մեջ,- հաղորդում է BBC:
Նիկլինսոնն ամբողջությամբ կաթվածահար է եղել 2005 թ. տարած ուղեղի կաթվածի պատճառով, սակայն նրա գիտակցությունը լիովին պահպանվել է: Նա ցանկանում է, որպեսզի իրեն կյանքից զրկեն օրինական կերպով:
Սակայն Արդարադատության նախարարությունն առարկում է նրա պահանջին՝ պնդելով, որ դատարանի նման որոշումը հակասում է գործող օրենքներին և կարող է ընդունվել միայն խորհրդարանի կողմից:
Այս հայցը բավարարելու դեպքում կստեղծվի նախադեպ, որը Բրիտանիայում կփոխի վերաբերմունքն էֆթանազիայի հանդեպ:









































