«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր` մարտի 12-ին, Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Դեսպան Ռաչինսկիի խնդրանքով Ս.Սաֆարյանը ներկայացրել է «Ժառանգության» գործունեությունը, ինչպես նաև` ներքաղաքական իրավիճակը և կուսակցության նախապատրաստական աշխատանքները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Զրուցակիցները անդրադարձել են ներքին ու արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հնարավոր մարտահրավերներին, նաև քննարկել հետագա սերտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:









































