Մարդիկ կորցրել են ապագայի նկատմամբ հավատը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Նրա կարծիքով՝ առանց այդ հավատի վերականգնման մեր երկրում որևէ առաջընթաց որևէ ասպարեզում անհնար է գրանցել:
Նա առաջարկել է մի քանի կետից բաղկացած ծրագիր, որը թույլ կտա դուրս գալ հոգեբանական փոսից: Բանախոսի հավաստմամբ՝ ԲՀԿ-ն ընդունել է իր առաջարկները, և նույնիսկ հնարավոր է՝ ինքն առաջադրվի կուսակցության համամասնական ցուցակում:
Ա. Արշակյանի կարծիքով՝ մենք ոչ միայն չունենք դատաիրավական անկախ համակարգ, այլև այն գործիք է իշխողների ձեռքին: Արշակյանը ԲՀԿ-ին առաջարկել է համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ:
Խոսելով մայիսին կայանալիք ընտրությունների մասին՝ նա ասաց, որ 7-րդ տեղամասում չի առաջադրվի, 8-րդի մասին դեռևս հստակ պատասխան չի կարող տալ. «Ես հիմա իմ հնարավորությունները կշռելու վիճակում եմ. եթե նույնիսկ առաջադրվեմ ԲՀԿ-ի կողմից, կուսակցական չեմ դառնա»:









































