Չինաստանի առևտրային պակասորդը փետրվարի դրությամբ կազմել է 31.5 մլրդ դոլար, ինչը վերջին 22 տարում առավելագույն ցուցանիշն է:
Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, առևտրային պակասորդը կարող է ամենամեծը լինել ՉԺՀ-ի ամբողջ պատմության մեջ, սակայն չկա հստակ վիճակագրություն այդ մասին:
Փետրվարին Չինաստանի արտահանումը աճել է 18.4 տոկոսով` համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ: Ընդ որում` ներմուծումն աճել է 39.6 տոկոսով: Ընդհանուր առմամբ` 2012 թ. առաջին երկու ամիսներին առևտրային հաշվեկշռի պակասորդը կազմել է 4.25 միլիարդ դոլար` անցած տարվա 980 միլիոնի դիմաց:
Հունվարին առրևտրային հաշվեկշիռը եղել էր ավելցուկային, սալդոն կազմել է 27.28 մլրդ դոլար: Այն ժամանակ բեռնափոխադրաման ծավալը Չինաստանում նվազել էր 15.3 տոկոսով:
Փորձագետները կանխատեսել էին փետրվարյան հաշվեկշռի պակասորդ 8.5–23.2 մլրդ դոլարի չափով: 2012 թ. տվյալներով` վերլուծաբանները սպասում են երկրի արտաքին առևտրի բացասական սալդոյի:
2011 թ. առաջին եռամսյակում ՉԺՀ-ում գրանցվել է առևտրային հաշվեկշռի առաջին պակասորդը վերջին 7 տարում. ներմուծումը գերազանցել է արտահանումն ավելի քան 1 մլրդ դոլարով: Սակայն արդեն 2011 թ. Չինաստանը ռեկորդ սահմանեց առևտրային հաշվեկշռի ավելցուկով: Այն ժամանակ ցուցիչը կազմեց 31.5 մլրդ դոլար:
Վերջին տարում Չինաստանում մեկ անգամ չէ, որ կանխատեսել էին տնտեսության աճի դանդաղում ու արտահանման ծավալների նվազում:









































