Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները մտադիր են մեծացնել զենքի արտահանումը: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Մաջիդ Բոկային:
Վերջինիս խոսքերով՝ իրանական զենքի վաճառքի աճն առնչվելու է միայն Իրանի հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրներին և Իրանի հարևան երկրներին: Բոկային, սակայն, կոնկրետ չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը:
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել էր, որ Իրանը մտադիր է ակտիվացնել իր ռազմական համագործակցությունը Լիբանանի հետ: Փետրվարին Վահիդին ընդունել էր իր լիբանանցի գործընկեր Ֆայեզ Հոսնին և ընդգծել էր, որ իրանական քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը հանդիսանում է Լիբանանի բանակի ամրապնդումը, որպեսզի նա կարողանա հակազդել սպառնալիքներին և տարածաշրջանում պաշտպանել իր շահերը:









































