Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Վանի նահանգի Օզալփ շրջանը ցնցվել է միանգամից 3 անգամ: Առաջին երկրաշարժը գրանցվել է ժամը 17.20-ին Սարըքյոյ գյուղի մոտ և ունեցել է 3.2 մագնիտուդ ուժգնություն:
Ապա՝ ժամը 18.36-ին, Մոլլա Հասան գյուղի մոտ գրանցվել է երկրորդ երկրաշարժը: Այս անգամ ստորերկրյա ցնցման ուժգնությունը կազմել է 3.7 մագնիտուդ:
Եվ վերջապես, երրորդ և ամենաուժգին (4.3 մագնիտուդ) երկրաշարժը գրանցվել է ժամը 20.28-ին Յունքուշաք գյուղի մոտ: Զոհերի և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում: Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, երեկ Վանի նահանգում գրանցվել է 16 երկրաշարժ, որոնցից միայն վերոնշյալ երեքն են ունեցել քիչ թե շատ ուժգնություն։









































