Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Կիրականանա՞ արդյոք կենսաթոշակային հեղափոխությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն:

– Կենսաթոշակային բարեփոխումների կամավոր կուտակային բաղադրիչի մեկնարկը հայտարարվեց 2011-ին: Արդեն 1 տարի է անցել, բայց ոչ հիմնադրամ կա, որին կարելի է վստահել կուտակված գումարը, և բնականաբար` ոչ էլ կամավոր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Օրենքը մեկ տարի առաջ ընդունվել է, բայց սա դեռ չի նշանակում, որ կենսաթոշակային բարեփոխումները պետք է անմիջապես սկսեն գործել: Այն շատ բարդ համակարգ է իրականացման առումով, որի համար պահանջվում է լուրջ կարգավորիչ դաշտ մշակել: Այդ ուղղությամբ են աշխատում Կենտրոնական բանկը, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունների և ՊԵԿ-ի աշխատակիցները: Այս գործընթացը ավարտին է մոտենում, իրավական դաշտն ամբողջացնելուց և ավարտուն տեսքի բերելուց հետո այն պատրաստ կլինի ներկայացնել ներդրողներին, որոնք կկարողանան պատկերացում կազմել ՀՀ կամավոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, կգնահատեն, թե որքանով շահավետ կլինի ներդրումներ կատարել ՀՀ-ում: Այլ երկրներում ևս սովորաբար պահանջվում է 1-2 տարի, որ ձևավորվի իրավական կարգավորիչ դաշտը, որից հետո հնարավորություն կունենանք մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների կարողությունները զարգացնել: Այդ ընթացքում մեծ գումարներ և ժամանակ է պետք՝ բնակչությանն իրազեկելու և այդ նոր համակարգի նկատմամբ վստահություն ձևավորելու ուղղությամբ: Այսինքն` սա իրականում մեծ մարտահրավեր է կառավարության, ինչպես նաև լրագրողների և երկրում կարծիք ներկայացնող հատվածի համար, որ նրանք կարողանան այս բարեփոխումը անկողմնակալ ու ընդգրկուն կերպով ներկայացնել:

– Տեսակետներ են հնչում, որ առանց պարտադիր բաղադրիչի գործարկման կամավորը չի գործի: Արդյոք չի՞ ուշանա պարտադիրի ներդրումը 2014-ին:

– Պարտադիր բաղադրիչը ներդնելու համար պետք է անպայման ունենալ կատարյալ անձնավորված հաշվառման համակարգ, քանի որ պետք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար վարվի անհատական հաշիվ: Այս պահին ՊԵԿ-ը, մասնավորի հետ միասին, աշխատում է այդ ուղղությամբ: Առանց անձնավորված հաշվառման համակարգի չի կարող լինել կենսաթոշակային բարեփոխում, քանի որ դրա միջոցով պետք է հետևել, թե ինչպես են գործատուների կողմից կատարվում մասնավոր վճարումները, ինչպես են այդ գումարները հոսում դեպի հիմնադրամներ: Սա նման է մարդու ողնաշարին: Եվ հենց անձնավորված հաշվառման համակարգը որոշիչ գործոն կհանդիսանա պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի համար:

Երկրորդ գործոնը ՀՀ ֆինանսավարկային վիճակն է, որ կառավարությունն իր հերթին կարողանա բավարարել այդ 5% վճարում կատարելու պահանջը: Դա զգալի բեռ է և տնտեսական այս գլոբալ անորոշության պայմաններում շատ դժվար է կանխատեսումներ կատարել:

ՀՀ շուկան դեռ այնքան էլ ակտիվ չէ, պետք է աստիճանաբար զարգանա: Իհարկե, նպատակն այն է, որ բնակչության կողմից կատարված այդ խնայողությունները նպաստեն արժեթղթերի շուկայի զարգացմանը` միևնույն ժամանակ ապագա կենսաթոշակների համար բարձր մակարդակ ապահովելով: Կամավոր բաղադրիչի ներդրման հաջողության գրավականներից մեկն այն կլինի, որ նպաստի, որպեսզի աշխատողների համար ապահովեն հարկային խթաններ, որ շահագրգռված լինեն խնայողություններ կատարելու:

– Հաշվի առնելով մեր իրականությունը` ստվերային տնտեսության մեծ ծավալ, աշխատողների մեծ մասը գրանցված չի, և չեն էլ կարող գործատուից պահանջել, որ գրանցի իրենց, քանի որ այդ դեպքում նրանց գործազուրկի կարգավիճակն է սպառնում: Այս խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

– Բոլոր նմանատիպ նոր ձևավորվող տնտեսություններում միշտ էլ գոյություն է ունեցել խոշոր ծավալների չգրանցված զբաղվածություն, և կենսաթոշակային բարեփոխումների համակարգը մեծ չափով չէր ընդգրկում բնակչությանը, ինչը միշտ էլ խնդիր է ներկայացրել: Հետագայում այդ ստվար հատվածը, որ վճարումներ չի կատարում, գնալու է ու թակելու պետության դուռը, որ կենսաթոշակներ վճարի: Մենք երբեք մեր կենսաթոշակային տարիքի մասին չենք մտածում, բայց, կարծում եմ, որ մենք իրականում կարիք ունենք լավ մտածելու, թե ինչպես ներգրավենք այդ ոչ ֆորմալ հատվածին համակարգում, որ ապահովվի նրանց գոնե սոցիալական բարեկեցության նվազագույն սահմանը, որը պետք է տրամադրի պետությունը:

Մյուս երևույթը՝ քաղաքացիներն իրականից ցածր են ներկայացնում իրենց աշխատավարձերը, հետևաբար իրենց ստանալիք կենսաթոշակը կլինի նվազագույն: Մեր կենսամակարդակը կարող է բարձր լինել, բայց թոշակի անցնելուց հետո եկամուտների կտրուկ նազում կլինի: Այս դեպքում կամ պետք է այդ մարդիկ ինքնուրույն խնայողություն կատարեն, կամ պետք է ապահովեն աշխատավարձերի իրական մակարդակի գրանցումը:

– Սակայն ի՞նչ կարող է անել քաղաքացին, որը ցանկանում է իր եկամուտները գրանցել ամբողջ ծավալով, որպեսզի հետագայում էլ կենսաթոշակը բարձր լինի, բայց գործատուն չի գրանցում: Պետությունն ի՞նչ գործիքներ ունի գործատուին պարտադրելու, որ գրանցի աշխատողին և աշխատավարձը ցույց տա ամբողջ ծավալով:

– Կա աշխատանքի պետական տեսչություն, որը պետք է փորձի այդ հարցը լուծել: Եթե ամողջովին ձևավորվի անձնական հաշվառման համակարգը, դա պետք է օգնի, որ բոլոր աշխատողներն այնտեղ արտացոլվեն, և պետության համար ավելի հեշտ կլինի պարտադրել, որ գործատուները գրանցեն աշխատողներին: Ահա թե ինչու եմ նշում, որ այդ աշխատանքն իսկապես շատ կարևոր է երկրի համար: Այսօր հարկային վարչարարությունը միակ մեխանիզմն է, յուրաքանչյուր աշխատողի համար առանձին հաշվետվություն է ներկայացվում ՊԵԿ: Մենք անձնավորված հաշվառման համակարգի ներդրմամբ հեղափոխություն ենք իրականացնում:

– Այսինքն` դրա արդյունքում ստվերային տնտեսությունը կկրճատվի՞:

– Այո՛, իհարկե: Նոր համակարգը 2 նորույթ կբերի՝ քաղաքացին ի վիճակի կլինի հետևել, թե ինչքան գումար է կուտակվել իր անհատական հաշվին, ամեն տարի կստանա քաղվածք, թե ինչքան գումար է վճարվել գործատուի կողմից, ինչպես արվում է ԱՄՆ-ում և զարգացած երկրներում, և դրանով կլինի իր հաշվի առաջին ստուգողը ու պահանջատերը, որ գործատուն ամբողջ ծավալով ցույց տա աշխատավարձը: Եվ երկրորդ՝ վարկեր վերցնելու դեպքում բանկը եկամուտների վերաբերյալ տեղեկանք է պահանջում, սա էլ ճնշում է հանդիսանում, վերաբերում է քաղաքացու առաջնային կարիքներին, և նա գործատուից պահանջում է:

– Եթե ամեն ինչ բարեհաջող ներդրվի, ինչպե՞ս են օգտագործվելու այդ միջոցները: Մեր երկրում երկարաժամկետ փողերի կարիք կա, այս գումարների մի մասը հիմնադրամներն իրավունք ունենալո՞ւ են ներդնել օտարերկրյա արժեթղթերի մեջ:

– Արտերկրում ներդրումները պարտադիր չեն, այլ՝ տարբերակ: Եվ եթե խոսքը մեծ գումարների մասին չէ, դրսում ներդրումներ անելը շահավետ չէ: Օրինակ՝ Չիլիում 15 տարի անցավ համակարգի ներդրումից հետո, մինչև արտերկրում ներդրում կատարելը որոշակի իմաստ ունեցավ: Եվ դա տեղի ունեցավ այն պահից հետո, երբ ներքին տնտեսությունը հագեցել էր և ներդրումների պահանջարկը շատ նվազել էր: Դրանից հետո արտերկրում ներդրումներ կատարելու համար էլ մոտ 1 տարի նախապատրաստական աշխատանքներ կատարեցին, քանի որ արտերկրում ներդրում կատարելը ինչ-որ մեկին գործուղման ուղարկել չի: Դու գործ ունես ոչ թե քո անձնական, այլ հանրային գումարների հետ և իմպրովիզներ թույլ տալ չի կարելի:

– Ներկայում բնակչության իրազեկվածությունը, պատրաստվածությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Մենք դեռ սկզբնական մեկնարկի մեջ ենք, և այդ փուլի վաղ մանկությունն է: Չիլիում, երբ սկսվեցին կենսաթոշակային բարեփոխումները, դեռ բռնատիրություն էր և Պինոչետն էր իշխում: Չնայած դրան, սոցիալական հարցերի նախարարը 1 տարի բացատրում էր համակարգի անհրաժեշտ լինելը: Ապա բարեփոխումները միանգամից սկսվել են պարտադիր, ոչ թե կամավոր բաղադրիչով, շատ կոշտ ձևով, որտեղ ոչ մեկը չէր կարող անհամաձայնություն հայտնել:

– 2013-14թթ. արտաքին պարտքի սպասարկման և մարման առումով ՀՀ բյուջեի բեռը բավականին ծանր է լինելու, պետությունը նաև պետք է կենսաթոշակառուներին շարունակի կենսաթոշակ վճարել ու կատարի այս համակարգի հետ կապված ծախսերը, մասնավորապես պետության կողմից 5% վճարումները կենսաթոշակի հաշվին: Արդյոք դա շատ մեծ բեռ չի՞ կառավարության համար:

– Մեր ծրագրի բաղադրիչներից մեկը զբաղվում է մոդելավորմամբ: Փորձագետներ էինք հրավիրել ԱՄՆ-ից, որ հաշվեն, թե կենսաթոշակային բարեփոխումների ծախսերն ինչպես կանդրադառնան տնտեսության վրա: Այդ մոդելները տրամադրվել են կառավարությանը՝ պլանավորման հնարավորություն տալու համար: Նաև ուսուցանվել են ԿԲ մանագետները: Իսկապես ծանր, լուրջ մարտահրավեր է գլուխ հանել, լուծել այդ ծախսերի խնդիրը: Կենսաթոշակային բարեփոխումները սկսելուց առաջ պետք է գիտակցել, որ միշտ էլ կան անցումային ծախսեր, իսկ ՀՀ նման երկրների համար կա նաև արտաքին պարտքի սպասարկման բեռը,և այդ սպասարկման ընթացքում դա, անշուշտ, հսկայական ծախս է: Միջազգային դոնոր կազմակերպությունները՝ ԱՄՀ, ՀԲ, շարունակաբար քննարկում են կառավարության հետ՝ պարզելու համար, թե ինչպես կարող են աջակցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում