Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ 2011 թվականին Վրաստանի տնտեսության մեջ ռուսական ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 52.3 միլիոն դոլար, ինչը հանդիսանում է 6-րդ խոշոր ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին Վրաստանի տնտեսության մեջ արտասահմանից ներդրվել է 981 միլիոն դոլար, ինչը 20 տոկոսով ավելին է՝ համեմատած 2010 թվականի ցուցանիշի հետ:
Վրաստանում ամենախոշոր ներդրումներ իրականացրած պետությունը Նիդերլանդներն է՝ 213.4 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Դանիան է՝ 99.9 միլիոն դոլար, իսկ երրորդ տեղում՝ միջազգային կառույցները՝ 94.5 միլիոն դոլար:
Չորրորդ տեղում Կիպրոսն է՝ 94.2 միլիոն դոլար, իսկ հինգերորդ տեղում՝ Թուրքիան՝ 77.4 միլիոն դոլար:









































