Եգիպտոսի խորհրդարանում նախաձեռնվել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց: Եթե նախագծին մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա, ըստ վերլուծաբանների, Եգիպտոսում լարվածության նոր ալիք է ակնկալվում:
Պատգամավորներին վրդովեցրել է այն փաստը, որ երկրի վարչապետ Քամալ Ալ-Գանզուրին հրաժարվել է խորհրդարանում հանդես գալ պարզաբանումներով, որոնք վերաբերելու էին եգիպտական ժողովրդավարական խմբերի հետ անօրինական համագործակցության գործով ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում ձերբակալվել էին ԱՄՆ քաղաքացիներ, որոնք մեղադրվում էին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: ԱՄՆ կողմից լուրջ ճնշումներից հետո նրանք բաց էին թողնվել և լքել Եգիպտոսի տարածքը, ինչը առաջացրել էր խորհրդարանական մեծամասնության դժգոհությունը:
Երեկ մենք տեղեկացրել էինք նաև, որ խորհրդարանում քննարկվում է ամերիկյան 1 մլրդ դոլար օգնությունից հրաժարվելու հարցը:








































