Վենեսուելայի մայրաքաղաքում նոր շենքեր են կառուցվում, որտեղ նախագահ Ուգո Չավեսի կառավարությունը պատրաստվում է բնակեցնել ավելի քան 20000 աղքատ ընտանիքների։ Սա նրա նախընտրական ծրագրերից մեկն է:
Associated press-ը գրում է, որ, չնայած շինարարությունն ավարտված է, բայց շենքերը դեռևս դատարկ են, քանի որ դրանց բնակեցման համար հարկավոր է, որ Չավեսն իրականացնի հանդիսավոր բացման արարողությունը:
Ինչպես արդեն հաղորդել էինք, Չավեսն այժմ Կուբայում է, որտեղ ապաքինվում է քաղցկեղի դեմ իր երրորդ վիրահատությունից հետո, և դեռ պարզ չէ, թե երբ նա այնքան լավ կլինի, որ կարողանա անձամբ կատարել բացման արարողությունը:
Խարիզմատիկ Չավեսը քարոզարշավային տրամադրություն է ունեցել իր կառավարության 13 տարիներին, և այժմ անգամ նախագահի բուժման ընթացքում նրա ընտրական շտաբը պատրաստվում է ընտրություններին:








































