BBC-ն հաղորդում է, որ շվեյցարիացիները հանրաքվեի ընթացքում մերժել են տարեկան հանգստի տևողությունը երկարացնելու առաջարկը:
Ազգային հանրաքվեին մասնակցած ընտրողների 2/3-ը «ոչ» է ասել տարեկան հանգստի տևողությունը մինչև 6 շաբաթ երկարացնելուն, ինչը շատ եվրոպական երկրներում սովորական պրակտիկա է:
Մեկ այլ հանրաքվեի շրջանակներում շվեյցարացիներն առանձնատներ կառուցելու իրավունքները սահմանափակելուն կողմ են քվեարկել:









































