Google ընկերությունը 60 հազար ԱՄՆ դոլար մրցանակ է շնորհել տյումենցի ուսանող Սերգեյ Գլազունովին, որը կարողացել էր առաջինը հայտնաբերել Chrome բրաուզերում առկա թերությունը: Այս մասին ասվել է ընկերության հաղորդագրության մեջ:
Ուսանողը կարողացել է գտնել բրաուզերի թերությունը`կապված UXSS-ի հարձակման և Chrome-ի նավիգացիոն պատմության հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թերությունների մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: Իսկ առայժմ կազմակերպությունը կոչ է անում տեղադրել անվտանգության թարմացումները:
Pwnium ցանցահենների մրցույթն անցկացվել էր Վանկուվերում:









































