ԱՄՆ վարչակազմը հանուն Վլադիմիր Պուտինի անսպասելի քայլի է դիմել. նախագահ Բարաք Օբաման որոշել է «Մեծ ութնյակի» գագաթնաժողովն անցկացնել Քեմփ Դևիդում իր՝ արդեն գործընկեր Վլադիմիր Պուտինին անհարմար վիճակի մեջ չդնելու համար:
Բանն այն է, որ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովից անմիջապես հետո Չիկագոյում տեղի էր ունենալու ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների հանդիպումը, որին Պուտինը հրաժարվել էր մասնակցել:
Коммерсант թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան վարչակազմը որոշել է երկու միջոցառումները տարբեր տարածքներում անցկացնել, որպեսզի Պուտինի հեռանալը Չիկագոյում անցկացվելիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովից չդիտվի որպես ցուցադրական քայլ:
Ավելի վաղ Օբաման տեղափոխումը պայմանավորել էր նրանով, որ Քեմփ Դևիդի «հանգիստ մթնոլորտը դուր կգա գործընկերներին»:
Մայիսի 18-19-ը և 20-21-ը կայանալիք միջոցառումներին, տարբեր աղբյուրների համաձայն, Չիկագոն ծախսել է 40-65 միլիոն դոլար:








































