Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Համագումարի ամբիոնը ՀՀԿ-ն ծառայեցրեց որպես ինքնարդարացման հնարավորություն. Ա. Բախշյան

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը թեպետ մասամբ է ծանոթ ՀՀԿ 13-րդ համագումարում հնչած Սերժ Սարգսյանի ելույթին, այնուամենայնիվ իր լսած հատվածներից եկել է այն եզրահանգման, որ այսօրվա համագումարի ամբիոնը ՀՀԿ-ն ծառայեցրել է որպես ինքնարդարացման հնարավորություն: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«ՀՀԿ-ն, այո, պետք է ասի, որ իրենց քննադատել են, բայց իրենք շատ լավ են աշխատել: Բնական է, որ նա պետք է արդարանա, բայց մյուս կողմից էլ ՀՀԿ նախագահ, երկրի ղեկավար Սերժ Սարգսյանն իր ելույթում ասում է. «Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից»: Եթե հանրապետության նախագահը նման բան է ասում, նշանակում է գողանալու երևույթը ոչ միայն կա, այլ այնքան արմատացած ու խորացած է, որ Սերժ Սարգսյանը սեփական կուսակցության համագումարին անդրադառնում է դրան: Եթե նա խոսում է այս մասին, նշանակում է՝ փաստում է, որ նման մարդիկ կան: Եվ այդ մարդիկ ընդդիմադիրներ չեն, այլ իշխանության պաշտոնյաներ՝ նախարարներ և այլն»,- նկատեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, ուր վերջինս խոսում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ լավ ընտրություններ անցկացնելու մասին հավաստիացումներն արժանահավատ չեն: «Մարդահամարի արդյունքում պարզվեց, որ ՀՀ քաղաքացիների թիվը հանրապետությունում պակասել է, բայց ընտրատարածքների թիվը, չգիտես ինչպես, ավելանում է: Ինչի՞ հաշվին. սա արդեն հուշում է, թե ինչ մեխանիզմներ են աշխատելու ընտրությունների օրը, թե Հայաստանում չգտնվող որքան մարդիկ են «քվեարկելու»»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 10-ին, կայանում է ՀՀԿ 13-րդ համագումարը: Նախորդ՝ 12-րդ համագումարը տեղի է ունեցել 2009 թ. նոյեմբերի 28-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում