Մեքսիկայի իշխանությունները հաղորդում են, որ հարավային Մեքսիկայի քարանձավում հայտնաբերվել է 167 մարդու կմախք: Հնագետները համոզված են, որ դրանք 50 տարվա վաղեմություն ունեն:
The Washington post-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Մեքսիկայի իշխանությունների տարածած հայտարարության մեջ ասվել է, որ դրանք հայտնաբերվել են մի տարածքում, որը հիմնականում օգտագործվել է Կենտրոնական Ամերիկայի ներգաղթյալների կողմից, ովքեր ճանապարհորդում էին դեպի հյուսիս: Հայտարարության մեջ նշվել է, որ մահացած մարդկանց վրա բռնության հետքեր չեն եղել: Իշխանությունները պատրաստվում են հետաքննություն անցկացնել:
Վերջին երկու տարվա ընթացքում մի քանի զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել հատկապես հյուսիսային Մեքսիկայում: Այնտեղ թաղված են հիմնականում ներգաղթյալներ կամ թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվողներ:









































