Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական հանրահայտ AS պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ հավատում է իր թիմի` Լա Լիգայի 2011/12թթ. չեմպիոնի կոչումը նվաճելուն.
«Կարծում եմ, որ «Ռեալ»-ը կհաղթի ընթացիկ առաջնությունում: Մրցաշրջանի վերջնամասում մենք կցուցադրենք մեր լավագույն որակները: Չեմպիոնը դեռ հայտնի չէ, քանի որ դեռ բազմաթիվ հանդիպումներ կան: Հավատում եմ, որ մենք չեմպիոն կդառնանք»:
Պորտուգալացին նաև տեղեկացրեց, որ 27-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բետիս»-ի հետ արտագնա խաղին թիմը կներկայանա մեկնարկային կազմով.
««Բետիս»-ի հետ կխաղա մեր ուժեղագույն կազմը, չնայած, որ մոտ է «ԲԿՄԱ»-ի հետ պատասխան հանդիպումը: Որևէ ֆուտբոլիստի չեմ պատրաստվում հանգստանալու հնարավորություն տալ, քանի որ «Բետիս»-ն ուժեղ թիմ է, և հաղթանակը հեշտությամբ չի տրվելու:
Հուսով եմ, որ Բենզեման նույնպես պատրաստ կլինի առաջիկա խաղին, սակայն մենք չենք ցանկանում ռիսկի դիմել, քանի որ դեռ մի շարք խաղեր են սպասվում: Ամեն ինչ կախված է նրա` այդ խաղին պատրաստված լինելու աստիճանից»:










































