Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում շարունակվում է Եվրոպայի 2012թ. կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարի պաշտոնական կայքի տեղեկացմամբ 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյան, Աննա Հայրապետյանն ու Մարիա Կուրսովան հաղթանակներ տարան: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Դանիելյան – Գուրամիշվիլի` 1:0,
Ռեպկովա – Մկրտչյան` 0:1,
Սանդու – Գալոյան` 0.5:0.5,
Կուրսովա – ՈՒմուդովա` 1:0,
Գվետաձե – Հայրապետյան` 1:0:
7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 5-ական միավոր և ևս 6 շախմատիստուհիների հետ կիսում են 5-12-րդ տեղերը: Աննա Հայրապետյանն ու Մարիա Կուրսովան վաստակել են 4-ական, իսկ Լիլիթ Գալոյանը` 3 միավոր: 1-ին տեղը կիսում են Գունինան ու Ֆիոսորը, ովքեր այսօր կխաղան միմյանց հետ:









































