Սանկտ Պետերբուրգում դադարեցվել է ընդդիմության չարտոնված հանրահավաքը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության մի քանի ակտիվիստների՝ հիմնականում «Ձախ ճակատի» ակտիվիստներին։ @Seroslov-ը գրում է ավելի քան 50 ձերբակալվածների մասին։
Twitter-ից օգտվողները հաղորդում են, որ ձերբակալվածների թվում է հայտվել նաև պատահական մի անցորդ:
Մարդկանց ձերբակալություններն այս պահին շարունակվում են:
Հիշեցնենք, որ բացի Սանկտ Պետերբուրգի ընդդիմության չարտոնված հանրահավաքից, մարտի 10-ին հանրահավաքներ են ծրագրված նաև Նիժնի Նովգորոդում, Եկատերինբուրգում և Ուֆայում։








































