Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Իլյա Յաշինը, ելույթ ունենալով «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքին, հերքել է, որ ընդդիմության շարքերում պառակտում է տեղի ունեցել: Նման լուրեր էին շրջանառվում այն բանից հետո, երբ Яблоко կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Միտրոխինը և «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին ՝ կապված պայքարի շարունակման հետագա ֆորմատի հետ: Բանն այն է, որ Սերգեյ Ուդալցովը չի բացառում, որ իրենց հաջորդ ցույցը կարող է տեղի ունենալ քաղաքացիական անհնազանդության պայմաններում, և ի վերջո իրենք որոշեն վրանային ճամբարներ տեղադրել: Իր հերթին Միտրոխինը կտրականապես դեմ է արտահայտվում այս տարբերակին՝ դա համարելով սադրիչ գործողություն:
Անդրադառնալով այս թեմային՝ Յաշինը նշել է, որ թեև կան որոշակի տարաձայնություններ, միմյանց որոշակի պահանջներ են ներկայացվում, բայց որևէ պառակտման մասին խոսք չի կարող լինել:
Հանրահավաքին ներկա է նաև բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը, սակայն, ոչ թե բեմում է, այլ ժողովրդի մեջ:










































