Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն իր միջուկային օբյեկտներին հարված ստանալու դեպքում պատրաստ է մոտ 11,000 հրթիռ արձակել Իսրայելի ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Լիբանանում Իրանի դեսպան Գազանֆար Ռոկնաբադին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Իրանը զբաղեցրել է պաշտպանողական դիրք, բայց եթե հարձակման ենթարկվի, ապա կոշտ պատասխան կտա:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն անխուսափելի է:








































