TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան մարտի 14-16-ին ժամանելու է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Էկվադորի դեսպանատունը:
Թուրքիա այցելելու առաջին օրը Էկվադորի նախագահը հանդիպելու է իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Իսկ հաջորդ օրը մասնակցելու է Ստամբուլում կայանալիք Տնտեսական-ներդրումային ֆորումին:










































