Անկարայում ՄԱԿ-ի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավար Վալերի Ամոսը Սիրիա իր այցելությունից հետո ուրբաթ օրը ժամանել է Թուրքիա` սիրիացի փախստականների ճամբարներն այցելելու նպատակով:
The Jerusalem post-ը գրում է, որ վերջին օրերին Թուրքիայում սիրիացի փախստականների թիվն ավելացել է: Պաշտոնյաներն ասում են, որ սիրիացիները, իրենց կառավարությունից վախեցած, փախել են Սիրիայից և մասնավորապես՝ Հոմս քաղաքից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան ասել է, որ Ամոսը կհանդիպի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ՝ Անկարայում: Ակնկալվում է, որ օդանավակայանում Ամոսը հայտարարություն կանի: Այնուհետև նա կարճ այցելությամբ կմեկնի Ստամբուլ: