Ինչպես տեղեկացնում է Daily mail-ը, վերջերս հետազոտություն է անցկացվել 500 երեխաների շրջանում, որի արդյունքներով պարզվել է, թե տեխնոլոգիան որքան կարևոր է դարձել երեխաների շրջանում: Երեխաների մեծ մասը Google-ի ծառայություններից օգտվում է ամենաքիչը օրական 5 անգամ:
Մինչդեռ ծնողների կարծիքով՝ հարցեր առաջանալու դեպքում երեխաները առաջնահերթ կդիմեն իրենց: Իրականում, սակայն, նրանցից շատերը գերադասում են դիմել Google-ի օգնությանը:
Հետազոտությանը մասնակցած երեխաների 54 տոկոսն ասել է, որ ավելի շատ դիմում է ինտերնետի օգնությանը, քան ծնողների կամ ուսուցիչների:
Հանրագիտարանները վերջին տեղում են հայտնվել, երեխաների մի մասն անգամ չգիտի թե դա ինչ է:
Հետազոտությունը անցկացրած մասնագետներից Փամ Վադելը մեկնաբանելով ստացված արդյունքները՝ ասել է. «Բոլորովին զարմանալի չէ, որ երեխաները չեն դիմում ծնողների կամ ուսուցիչների օգնությանը՝ այն դեպքում, երբ նրանք կարող են մեկ կոճակ սեղմելով իմանալ իրենց հարցերի բոլոր պատասխանները: Սա նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր տեղ է զբաղեցնում տեխնոլոգիան երեխաների կյանքում, և թե ինչ դյուրությամբ են նրանք օգտվում դրանից»:






































